2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%-ով:
Քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 18,1 հազարը` ArCa քարտերը: Յունիբանկի ինքնասպասարկման ցանցը 01.10.11թ.-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ և 546 POS-տերմինալ:
«Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի վարկային կամ դեբետային քարտեր: Ներկայում բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է Constant+-ը, որը նախատեսված է բուհերի դասախոսների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող այլ անձանց համար:
Constant+ քարտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ:
Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչև 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում է 18-ից մինչև 20%:
Ընդ որում`տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Constant+ վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել «Յունիբանկի» 37 մասնաճյուղից որևիցե մեկը և ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
««Յունիբանկի» քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը` մշակել վարկատեսակներ հաճախորդների լայն շրջանակի համար և ապահովել բարձր մակարդակի սպասարկում: Այս տարվա նոյեմբերին «Յունիբանկը» կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով, բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման և տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար»,- ասում է Յունիբանկի քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Յունիբանկի բանկային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար հաճախորդները կաևրող են այցելել www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժին:







































