Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօրվանից` հոկտեմբերի 24-ից, մեկնարկել է աշնանային արձակուրդը:
Համաձայն կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-2012 թվականների ուսումնական տարվա պլանի՝ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարանցիների, կտևի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-30-ը: Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:











































