Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին ընդունած եզրափակիչ հռչակագրում ասվում է, որ Եվրամիության «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2013 թ. երկրորդ կիսամյակում` Եվրամիությունում Լիտվայի նախագահության ժամանակահատվածում:
Եվրահանձնաժողովին և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության եվրահանձնակատար Քեթրին Էշթոնին հանձնարարվել է նախապատրաստել ճանապարհային քարտեզ, որը կներառի «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովի համար «անհրաժեշտ նպատակները, գործիքներն ու գործողությունները»:
2010-ին Եվրոպան Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է գործընկերություն՝ Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնած՝ Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում:
«Արևելյան գործընկերությունը» ենթադրում է քաղաքական և տնտեսական մերձեցում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Հայաստանի միջև:








































