Saturday, 06 06 2026
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Երկրաշարժ Թուրքիայում. Ցնցումները շարունակում են զգացվել Հայաստանի ողջ տարածքում

Այսօր, Երևանի ժամանակով մոտ 15:40-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ: 

«Նախնական տվյալներով՝ Վան քաղաքում կան ավերածություններ, էլեկտրաէներգիայի և հեռախոսային կապի խափանում»,- հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են հազար զոհի և անհայտ կորածների մասին: 

Երկրաշարժի հետցնցումները շարունակում են զգացվել Հայաստանի ողջ տարածքում: Այսօր ցերեկը, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մարդիկ դուրս էին եկել շենքերից:  Երկրաշարժը առավելապես զգացվել է նաև Արարատյան դաշտավայրում: 

ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության սեյսմիկ պետական ծառայությունը դեռ տվյալներ չունի, սակայն Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ (EMSC) տեղի է ունեցել M 4.5 ուժգնությամբ երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Արևելյան Թուրքիայում Վան քաղաքի մոտակայքում 15 կմ խորության վրա:

 Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Հիշեք, երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված այս ուղեցույցը նկարագրում է, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ:

Ինքնատիրապետում‚ հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

– Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

– Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը եւ հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար եւ կարող եք ավելի հավասարակշռված գործել։

– Հիշեք‚ ձեզ որոնում են եւ ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։

Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։

Ինչպես վարվել երկրաշարժից հետո

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված այս ուղեցույցը նկարագրում է, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժից հետո:

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո‚ մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։ Համաշխարհային փորձը ցույց է տվել‚ որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում‚ երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։

Մարդկանց փրկելը՝ աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։
Օգտագործեք ձեռքի տաք եղած բոլոր միջոցները՝ ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար։

ա․ Փլատակների տակ մնացած մարդիկ զրկված լինելով ջրից եւ սննդից կարող են դիմանալ 7 օր։ Ուստի‚ աշխատեք որոնել եւ փրկել մարդկանց առաջին յոթ օրերին։

բ․ Փլատակների մաքրումը‚ մարդկանց դուրս բերումը եւ տուժածներին օգնություն ցույց տալը պետք է կատարվեն մասնագետ փրկարարների ղեկավարությամբ

գ․ Փլատակների անզգույշ մաքրումը կարող է հանգեցնել հետագա նոր փլուզումների‚ իսկ ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետեւանքով մարդիկ կարող են զոհվել։

դ․ Կազմակերպեք առաջին բուժօգնության կետեր։ Այդ նպատակին կարող են ծառայել զբոսայգիները‚ մարզադաշտ երը‚ մեծ հրապարակները։

ե․ Բժիշկների եւ փրկարարների խմբերում անպայման պետք է լինեն հոգեբաններ եւ հոգեկան ցնցում ապրած մարդկանց ցույց տան հոգեբանական առաջին օգնություն։

զ․ Փլատակներում գտնվողներից նույնիսկ ոչ մի ազդանշան չլինելու դեպքում որոնումը շարունակեք շների եւ հատուկ սարքերի միջոցով։

I. Եթե գտնվում եք փլատակներում խուճապի մի՛ մատնվեք‚ այլ հանգիստ եւ սթափ գնահատեք իրավիճակը։

ա․ Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։

բ․ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան եւ ուրիշ մարդիկ‚ հանգստացր եք եւ առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։

գ․ Կապ հաստատեք (գոռացեք‚ հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում եւ մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ եւ ճիշտ ուղիներ որոնել ձեզ եւ ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։

դ. Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն‚ խուճապի մի՛ մատնվեք‚ խնայեք ձեր ուժերը‚ ավելորդ շարժումներ մի՛ արեք։

ե․ Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ եւ հեղուկ՝ խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։
Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի‚ իսկ առանց հեղուկի՝ 7 օր։

զ․ Եթե հեղուկ չունեք‚ իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է‚ ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջով խմեք։ Բերանում փոքր եւ ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։

է․ Եթե մնացել եք փլատակում եւ հաստատ համոզված եք‚ որ կարող եք այնտեղից դուրս գալ‚ գործեք հետեւյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները․ դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ‚ ձողափայտեր‚ մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։

Ավերիչ երկրաշարժերից հետո‚ առաջին օրերին կիսաքանդ եւ ավերված շենքում չի կարելի մնալ։ Պետք է իմանալ‚ որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով‚ որոնք ցանկացած պահի կարող են շենքը հիմնովին քանդել։

II. Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը‚ ապա՝

ա․ ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրակացությունից հետո‚

բ․ ստուգեք՝ վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը‚ չկա՞ արդյոք գազի արտահոսք‚

գ․ ստուգե՛ք, վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները‚ կրակ մի՛ վառեք մինչեւ ավերածությունների լիակատար վերացումը‚

դ. ստուգե՛ք, կոյուղին գործո՞ւմ է, թե՞ ոչ‚

ե․ ուշադիր զննեք բնակարանը․ արդոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ‚ բենզին‚ նավթ)‚

զ․ զգուշորեն բացեք պահարանների եւ խորդանոցների դռները‚ որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա։

Հետեւեք՝ արդյոք հետցնցումներից պատերի վրա չե՞ն առաջացել նոր ճեղքեր։
Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնություն‚ հրշեջ ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։

Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։

Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետեւեք ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության եւ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության՝ ռադիոյով եւ հեռուստացույցով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։

Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաեւ սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների‚ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով եւ ավերածություններով։ Թեեւ կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան‚ այնուամենայնիվ‚ վերոհիշյալ վարքականոնների ճիշտ կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ եւ ձեր շրջապատին սպառնացող վտանգը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում