«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով եռօրյա պետական այցով կայցելի Ռուսաստան»,- հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՀՀ նախագահի մամուլի ծառայությանը:
Սարգսյանը Մոսկվա կժամանի հոկտեմբերի 23-ին և կգտնվի Ռուսաստանում մինչև հոկտեմբերի 25-ը:
Հայ-ռուսական բանակցություննրը բարձր մակարդակով տեղի կունենան հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայում: Հայակական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլ բարձրաստիճան անձինք:
Սերժ Սարգսյանի այցը ՌԴ նախապատրաստվել էր երկու երկրների ԱԳ նախարարների` Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հոկտեմբերի 14-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ:
Հայ փորձագետների կարծիքով՝ Սարգսյանի այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր գործընթացը:









































