Ֆրանսիական «Լիլ»-ի ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն Ժան-Միշել Վանդամը հաղորդել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն իրենց թիմի բելգիացի ծագող աստղ Էդեն Ազարին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է.
«Ամենից առաջ ցանկանում եմ նշել, որ Ազարը ցանկանում է մնալ «Լիլ»-ում: Ներկայումս Էդենի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Չելսի»-ն, սակայն ես համոզված եմ, որ իսպանական գրանդները` «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն, դեռ իրենց խոսքը կասեն»:










































