Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի հնագիտական համալիրում փլվել է հին պատ: Այդ համալիրն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Պատը փլվել է ուրբաթ երեկոյան՝ Նոլանյան դարպասների մոտակայքում: Փլուզման պատճառ կարող են լինել վերջին օրերի ընթացքում այս շրջանում տեղացած հորդառատ անձրևները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:








































