Գերմանիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավար Ռոբերտ Ցոլիչը քննադատել է լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի մարմնի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքը:
Նա նշել է, որ Քադաֆիի հակառակորդները, նրա մարմինն ի ցույց դնելով, ցանկացել են ոչ թե Քադաֆիի մահն ապացուցել, այլ սենսացիա անել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
Քադաֆին սպանվել է գերի ընկնելուց հետո: ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ սկսել այդ սպանության գործի հետաքննությունը:







































