Հոկտեմբերի 20-ին`ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 70 շենքի տանիքը նստվածք է տվել, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր մեկնած մասնագետները պարզել են, որ տանիքի նստվածք չկա, շենքի պատերին կան բազմաթիվ ճաքեր, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների եզրակացությունը:
Ահազանգի մասին տեղյակ է պահվել Երևանի քաղաքապետարան:








































