Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացնում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմերում կատարվել են նոր նշանակումներ:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն ազատվել է իր պարտականություններից և ծառայության նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Սյունյաց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
Մայր Աթոռի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը նշանակվել է Հառիճավանքի ընծայարանի տեսուչ, իսկ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր իր ծառայությունը կշարունակի Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:










































