«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիմիր Պուտինին այս հանդիպման ժամանակ ևս դիմել է 2 միլիարդ դոլար վարկ ստանալու խնդրանքով:
«Ըստ մեր աղբյուրների՝ «Եվրազեսի» ֆոնդի հաշվին առաջիկայում խնդրանքը կարող է բավարարվել, բայց կիսով չափ: Այսինքն՝ գուցե մեկ միլիարդ դոլար տրամադրվի Հայաստանին»:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը որպես վարկ ստանալու անհրաժեշտություն մատնանշել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման կարևորությունն ու մի շարք ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:
«Հիշեցնենք, որ «Եվրազես»-ի անդամ երկրները 10 մլրդ դոլարանոց ֆոնդ են ստեղծել: Վերջերս Բելառուսի Հանրապետությունը ևս դիմել էր, որպեսզի 3 միլիոն դոլար վարկ տրամադրեն, սակայն դարձյալ խնդրանքն ամբողջությամբ չբավարարվեց: Նրանց տրվեց գումարի մի մասը՝ խոստումով, որ մնացածն էլ կփոխանցվի»,- հավելում է թերթը:








































