Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Կամ-կամ. Հայաստանին բաց խաղ են առաջարկում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը, ով ժամանել է Հայաստան, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր` Հայաստան կատարած այցը ցույց է տալիս, թե որքան կարևոր առաջնահերթություն է Հայաստանն ԱՄՆ համար: Երբ այդ իրողությունը փորձում ենք համադրել նաև Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցին ու դրանից հետո էլ Հայաստանի նախագահին ու արտգործնախարարին գրած նամակներին, ապա ակնհայտ է դառնում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան երկու համանախագահ երկրները վերջին շրջանում որքան մեծ կարևորություն են սկսել տալ Հայաստանի հետ հարաբերությանը, սկսել են մեծ ուշադրություն դրսևորել Հայաստանի հանդեպ:

Ի՞նչն է խնդիրը: Արդյո՞ք դա կապված է Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի հետ: Բանն այն է, որ այդ ուղղությամբ իսկապես լուրջ զարգացումներ են նախանշվում, քանի որ նախագահական պաշտոնին վերատիրացող Պուտինը նաև որոշել է վերականգնել Խորհրդային Միությունը` թեկուզ ուրիշ անունով ու կառուցվածքով: Ըստ երևույթին Արևմուտքի համար ներկայիս պահն անկեղծության պահն է, և այդ իսկ պատճառով էլ փորձում են արդեն առավելագույնս անկեղծ լինել Հայաստանի հետ հարաբերություններում և բաց տեքստով ներկայացնել իրավիճակը, իրենց ակնկալիքներն ու նպատակները: Արևմուտքը Հայաստանում, ըստ երևույթին, սկսել է խաղալ բաց խաղաքարտերով:

Այստեղ Հայաստանի համար միաժամանակ թե՛ վտանգներն են շատ, թե՛ հնարավորությունները: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանությունն ու քաղաքական սուբյեկտները նման բաց խաղի պայմաններում ինչպիսի՞ մոտեցում կդրսևորեն` կնախընտրեն արձագանքե՞լ այդ բաց քաղաքականությանը, թե՞ կփորձեն պահպանել Հայաստանի քաղաքական կյանքի հիմնականում ինտրիգային բնույթը, որտեղ գրեթե բոլորը իրենց շատ հարմար են զգում, և կարևորը` այդ հարմարության հետ մեկտեղ պատասխանատու չեն զգում երկրի իրավիճակի ու ճակատագրի համար:

Սակայն ներկայում իսկապես անկեղծության պահն է, նաև Հայաստանի իշխանության ու քաղաքական դաշտի համար, որովհետև կա՛մ նրանք կցուցաբերեն ադեկվատություն ժամանակի և առկա միջազգային քաղաքական միտումների հանդեպ, կա՛մ մեկընդմիշտ պարզ կդառնա, որ Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը ի զորու չէ համարժեք արձագանքել պետության և հանրության կենսական անհրաժեշտություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում