Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հետաձգել է իր ղազախական այցը, որը պլանավորած էր հոկտեմբերի 20-21-ը։ Էրդողանը Ղազախստանում պետք է մասնակցեր թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին:
Սակայն այժմ Էրդողանը ստիպված է եղել հետաձգել այդ այցը Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում քուրդ զինյալների իրականացրած գործողությունների պատճառով, որոնց զոհ է գնացել 24 թուրք զինծառայող և վիրավորվել 18-ը։