Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով Շահումյան փողոցից բերման են ենթարկել նախկինում դատված, 33-ամյա Արմեն Չ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 4 գ չորացված կանաչ գույնի կանեփանման զանգված:
Արմեն Չ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել Գյումրի քաղաքի ավտոկայանի տարածքից և օգտագործում է ծխելու միջոցով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































