Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հրթիռակոծել են անվտանգության ծառայության ու ժանդարմերիայի շենքերը։
Դրա արդյունքում զոհվել է 3 և վիրավորվել 10 զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 01.00-ին. քուրդ զինյալները սկսել են 30 րոպե շարունակ երկարափող զենքերով կրակի տարափ տեղալ այդ շինությունների վրա։
Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել թուրքական անվտանգության ուժեր, որոնք սկսել են որոնել հարձակումն իրականացրած քուրդ զինյալներին։