Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ինչպես կշարունակվի շոուն

Հայաստանի եւ Վրաստանի հեռուստաընկերությունները միանգամից մի քանի հեռուստանախագծեր են սկսել, որոնք երաժշտական, երգիծական շոուներ են: «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայ-վրացական «Միմինոն» է, իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հայ-վրացական «Տասից տասը»: Շոուն միաժամանակ հեռարձակում է նաեւ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Նոր հեռուստաշրջանի այդ նոր շոու նախագծերը եկան լրացնելու Հայաստանի զվարճանքներով լեցուն քաղաքականազերծ հեռուստաեթերը: Բայց այդ մի զվարճանքը կարծես թե ակնհայտ քաղաքական ենթատեքստով է: Հայ-վրացական այդ շոուները սկսվեցին այն ժամանակ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Թբիլիսի կատարած այցից հետո բավական լարվեց հայ-վրացական հարաբերությունը: Ավելին, նույնիսկ լարվածության փոքր կաթիլների մասին տեղեկություններ սկսեցին գալ անգամ վրացական ծովափից, որտեղ վերջին տարիներին վրացիները հայ այցելուներին գրեթե ձեռքերի վրա էին ման ածում: Բայց հանկարծ սկսեցին հայտնվել տեղեկություններ բախումների եւ ազգայնական տրամադրված վրացիների հաթաթաների մասին:

Իսկ Թբիլիսում հայերի հանդեպ այդ տոնայնությունը վաղուց արդեն զարմանալի չէր: Հայ-վրացական համատեղ շոուները թերեւս կարող են որոշակիորեն ազդել փոխադարձ տրամադրությունների վրա, թեեւ լարվածությունն, իհարկե, հիմնականում վրացիներից է գալիս, ու թուլացնել լարումը: Իսկ դա իսկապես կարեւոր քաղաքական խնդիր է, նկատի ունենալով հայ-վրացական մի շարք կարեւոր տնտեսա-քաղաքական հանգամանքներ, որոնք որոշակի անցանկալի զարգացման դեպքում կարող են լուրջ հարվածի տակ դնել երկու պետություններին էլ: Այդ իմաստով, հայկական հեռուստաեթերի հայ-վրացական շոուները թերեւս կարելի է ողջունել: Դրանք փաստացի նաեւ հանդիսացան Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերին Վրաստան կատարելիք այցի նախաբան կամ նախերգանք: Սարգսյանի վրացական այցից առաջ շոուն ապահովված է, բայց հարցն այն է, թե ինչով կշարունակվի շոուն արդեն այցի եւ դրա արդյունքի առումով:

Շոուն պետք է շարունակվի, բայց որպես շո՞ու, թե՞ որպես արդեն լուրջ տնտեսա-քաղաքական գործընթաց: Աներկբա է, որ հայ-վրացական հարաբերությունը չափազանց լուրջ բաղադրիչներ ունի շոուի մատնվելու համար: Շուն տվյալ դեպքում կարող է լինել նախերգանք կամ նախաբան, բայց եթե դա չվերածվի տնտեսա-քաղաքական լուրջ գործընթացի, ապա շոուն կարող է ավարտվել ուշ թե շուտ լինելիք ողբերգական զարգացումներով: Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեն միմյանց հետ լուրջ քաղաքական հարաբերության: Առայժմ կողմերը կարծես թե բավարարվում են միմյանց չխանգարելու շուրջ պայմանավորվածություններով, իսկ հետո ամեն մեկն ապրում է իր «աշխարհաքաղաքական» հովանոցի ներքո, մինչեւ որ կառաջանա հերթական լարվածությունն ու նորից կհանդիպեն չխանգարելու կամ չխայթելու հերթական պայմանավորվածության համար:

Հայաստանն ու Վրաստանը մի կողմ պետք է դնեն «հովանոցները» եւ լրջորեն ու հանգամանալից խոսեն երկկողմ հարաբերության ռազմավարական հեռանկարների շուրջ: Վրաստանն ըստ երեւույթին արբեցած է իր տարանցիկ դիրքով, Հայաստանի համար ելակետային տրանսպորտային միջանցք լինելու շնորհիվ թուրք-ադրբեջանական հոգատարության եւ սիրաշահման ենթարկվելու ջերմությամբ, բայց այդ երկրի քաղաքական իշխանության համար ժամանակն է ներքին դինամիկ բարեփոխումներին զուգահեռ զբաղվել տարածաշրջանային ավելի լուրջ քաղաքականությամբ եւ գիտակցել, որ այդ գործոնները Վրաստանի համար ոչ թե արբունք են, այլ փափուկ բարձ:

Ի տարբերություն կոպիտ սապոգներով գործող Ռուսաստանի, Թուրքիան ու Ադրբեջանը գործում են «փափուկ բարձով», ինչը Վրաստանի դեպքում շատ ավելի հեռանկարային է այդ երկիրը վերջնականապես սեփական ազդեցության տիրույթ վերցնելու եւ Վրաստանը իրենց քաղաքականության անբեկանելի խամաճիկ դարձնելու հարցում: Հետեւաբար, եթե Վրաստանի իշխանության համար թանկ է պետությունը եւ դրանում կատարվող ներքին բարեփոխումները, ապա թուրք-ադրբեջանական եղբայրությանը, մեծ պահանջարկի խաբուսիկ արբունքին տրվելու փոխարեն, անհրաժեշտ է ուժ գտնել արտաքին տարածաշրջանային քաղաքականությամբ զբաղվելու համար:

Իսկ այդ հարցում Վրաստանի ամենաօպտիմալ գործընկերը կարող է լինել Հայաստանը, չնայած երկու երկրների միջեւ թվացյալ քաղաքական թնջուկներին, մասնավորապես ջավախահայության եւ վիրահայության իրավական խնդիրներին: Ներկայիս այդ խնդիրները Վրաստանի համար թերեւս ծաղիկներ են այն փշերի համեմատ, որպիսիք կարող են լինել աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական խնդիրներն այդ երկրում թուրք-ադրբեջանական ազդեցության լիարժեք հաստատումից հետո: Իսկ այդպիսի դեպքերում հույսը դնել միայն Արեւմուտքի պաշտպանության եւ հովանավորության վրա, թերեւս մեծ մոլորություն է, ինչի լավագույն դասը Սահակաշվիլիի համար կարող է լինել 2008 թվականի օգոստոսը: Ցանկացած պետություն պետք է ինքը հոգ տանի իր ռազմավարական խնդիրների լուծման մասին, որպեսզի անհրաժեշտ ժամանակին խուսափի կողմնակի օժանդակության կոլապսներից: Ընդհանրապես, այդպիսի դեպքերում անմտություն է օժանդակողներին դավաճանության համար մեղադրելը, քանի որ այդ դեպքերում շատ ավելի հիմնավոր է լինում սեփական հիմարությունը:

Աշխարհում բոլորն իրենց ռազմավարական շահն են սպասարկում եւ բոլորը ձգտում են հենց իենց շահը պատկերացնել առավելագույնը եւ սպասարկել ըստ այդ պատկերացման: Եվ ոչ թե այդ օժանդակողների շահերն են փոխվում, այլ ընդամենը պարզվում է, որ օժանդակվողները լիարժեք պատկերացում չեն ունենում թե իրենց, թե օժանդակողների շահերի մասին: Սա ամենեւին էլ Վրաստանի իշխանությանը խելք սովորեցնելու փորձ չէ, այլ պարզապես իրավիճակի գնահատականի տարբերակ, այն եզրահանգմամբ, որ Վրաստանին անհրաժեշտ է վերագնահատել տարածաշրջանի քաղաքական իրավիճակն ու Հայաստանին դիտարկել որպես քաղաքական ռազմավարական գործընկեր պետություն: Հայաստանն իր ազգային անվտանգության հայեցակարգում Վրաստանը հենց այդպիսին էլ գնահատում է, բայց, անկասկած, ոչ այնքան քաղաքական կամ ռազմաքաղաքական բաղադրիչի, որքան տրանսպորտային միջանցքի համատեքստում: Դա հասկանալի է, բայց կիսատ: Հայաստանի իշխանությունը նույնպես թերեւս պետք է փորձի դուրս գալ Վրաստանի հետ «չխանգարելու» պակտից եւ Թբիլիսիի հետ քննարկի առավել լուրջ եւ երկարաժամկետ տարածաշրջանային ռազմավարական քաղաքական սխեմաներ: Ավելի լավ է խոսել այն մասին, թե ինչով եւ ինչպես են իրար խանգարում ներկայումս ունեցած անհատական սխեմաները, դրանք համադրելու մտադրությամբ, քան բավարարվել չխանգարելու պայմանավորվածությամբ եւ զուգերգեր երգել, եթե չկա շոուն աղաղակով ավարտելու ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում