Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Բաքվի կենտրոնում արգելվելու է 5-7 հարկերից բարձր շինությունների կառուցումը։ Այս մասին հայտարարել է ճարտարապետության գծով պետկոմիտեի ներկայացուցիչ Ջահանգիր Գոջաևը։
Վերջինիս խոսքերով՝ այդպիսի շինությունների կառուցման արգելքն իրականացվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի վերաբերյալ պետկոմիտեի պատրաստած պլանին համապատասխան։ Այս նախագիծը մինչև տարեվերջ ներկայացվելու է կառավարական մարմիններին, ապա նաև՝ Բաքվի գործադիր իշխանություններին։
Բաքվի կենտրոնում 5-7 հարկերից բարձր շինությունների կառուցումը արգելվելու է 1500 հեկտար հողատարածքի վրա՝ սկսած «Ամայ» առևտրի կենտրոնից։









































