Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում նախատեսում է ընդունել «ԱրմենՏել» ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթները:
Ըստ այդմ՝ սահմանվում են 3 սակագնային փաթեթներ՝ տեղական, միջազգային և այլ զանգերի տարբեր սակագների համադրումներով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:









































