Ուզբեկստանում օրենք է ընդունվել, որով արգելվում է քաղաքները, գյուղերը կամ փողոցները «անվանել ոչ նշանավոր մարդկանց անուններով»:
Ուզբեկական «Խալկ Սուժի» թերթում հոդված է հրապարակվել, որում քննադատվում է «հին նորաձևությունը, երբ միջին մակարդակի հարուստ պաշտոնյաները քաղաքները և դպրոցներն անվանում են իրենց ազգականների անուններով՝ չնայած այն բանին, որ ազգային պատմության մեջ նրանք միանգամայն աննշան կերպարներ են»:
Դրանից հետո Ուզբեկստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ աշխարհագրական օբյեկտները կարող են անվանվել միայն այն մարդկանց անուններով, ովքեր խոր հետք են թողել ազգային պատմության մեջ:









































