Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Կոտայքի մարզից armlur-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է BMW X5 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ:
Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Կորյուն Հարությունյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում` հայտնաբերել է BMW X5 մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:
Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի
Ավտոմեքենան, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










































