Եմենի մայրաքաղաք Սանայում երկրի գործող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ զորքերը կրակ են բացել ցուցարարների վրա և, ինչպես հաղորդում են բժիշկները, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Չորս մարդ սպանված է, շատերը վիրավոր են»,- ասել է բժիշկ Տարեկ Նոմանը: Ցուցարարները պահանջում են Սալեհի հրաժարականը և ժողովրդավարական բարեփոխումների անցկացում:
Հիշեցնենք, որ հակակառավարական ելույթները Եմենում շարունակվում են արդեն մի քանի ամիս, և դրանց գլխավոր պահանջը Սալեհի հրաժարականն է: Մինչ այդ Սալեհը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ: