Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ուժգին քամիները սպասելի չեն

Հայաստանում այսօր գրեթե բոլորն են ընդունում, ովքեր հետևում են քաղաքական պրոցեսներին, և նույնիսկ չհետևողները, որ ներքաղաքական զարգացումները ստորադասվել են արտաքին քաղաքական գործընթացներին և պայմանավորվել են դրանցով:

Այդ իրողության պատճառների, ինչպես նաև դրա վտանգավորության մասին խոսելու և գրելու շատ առիթ է եղել, ինչն օգտագործել եմ, և դեռ կլինեն օգտագործելու առիթներ:

Այժմ, թերևս, խնդիրն այն է, թե այդ ամենով հանդերձ, Հայաստանի ներքին կյանքում ի՞նչ հնարավոր զարգացումներ են հուշում արտաքին քաղաքական գործընթացները: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ Հայաստանի 2012 թվականի խորհրդարանի և 2013 թվականի նախագահի ընտրության վրա, ի՞նչ ներքաղաքական իրավիճակի կարող են բերել ընտրությունից առաջ և հետո, արդյո՞ք դրանք կարող են նախանշել ներքաղաքական ստատուս քվոյի դե յուրե և դե ֆակտո փոփոխություն:

Այն, ինչ այժմ կատարվում է արտաքին ոլորտում` կարծես թե հուշում է, որ Հայաստանի հերթական ընտրական փուլում գերակա ազդեցություն ունենալու է Ռուսաստանի և Եվրոպայի շահը, և նրանց երկուսի տրամադրությունը: Դրա մասին են վկայում հայ-ռուսական և Հայաստան-ԵՄ վերջին զարգացումները, որոնց դիապազոնն ամենևին էլ միայն Հայաստանը չէ, այլ ընդհանրապես Հարավային Կովկասն ու հարակից տարածաշրջանները:

Ռուսաստանն առնվազն փորձում է ցույց տալ, որ շատ լուրջ մտադրություններ ունի Հարավային Կովկասի գոնե երկու պետությունները` Հայաստանն ու Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական շահերի գոտի հռչակելու և այդ գոտին պահելու հարցում, և կարծես թե Արևմուտքն էլ դեմ չէ, որ այդ հավակնությունները դրսևորվեն, գոնե քարոզչական էֆեկտի մակարդակով: Դրա դիմաց Արևմուտքը, իսկ ավելի կոնկրետ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, որոնք Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր մրցակիցն են համարվում, թերևս Ռուսաստանի լոյալությունն են ձեռք բերում աշխարհաքաղաքական արտատարածաշրջանային մոտ և հեռու խնդիրների հարցում` Իրան, Մերձավոր Արևելք, Աֆղանստան:

Օրինակ` ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը դեռ անցյալ տարի այս ժամանակահատվածում ձեռնամուխ եղավ Իրանի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կիրառմանը` որոշելով դադարեցնել զենքի վաճառքն Իրանին: Կամ` ամենևին պատահական չէ, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Իսրայելի և Պաղեստինի հաշտության հերթական գործընթացին, ինչը կարելի է անիմաստ բան համարել, եթե այդ գործընթացում չկա Իրանի լոյալությունը, որոնք անկասկած շարունակում են մեծ ազդեցություն պահպանել արաբա-իսրայելական հակամարտության վրա:

Այդպիսով, կարծես թե նշմարվում է, որ ԱՄՆ-ԵՄ տանդեմի և Ռուսաստանի միջև որոշակի համաձայնություն կա Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական այլ կետերում դիրքային փոխատեղումների կապակցությամբ: Դա էլ հուշում է, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել մասնակի եվրոպա-ամերիկյան և ռուսական կենտրոնից եկող թելադրանքով: Փորձենք համառոտ դիտարկել, թե դա ինչ կարող է նշանակել: Դա կարող է նշանակել, որ ռուսներն ամենևին էլ ձեռք չեն տա ՀՀԿ-ական մեծամասնությանը, և նույնիսկ չեն փորձի զսպել այդ մեծամասնության հավակնությունները նոր ԱԺ-ում ավելի շատ տեղեր ունենալու հարցում: Ռուսներն առավել ևս հիմք չունեն այդօրինակ զսպումների գնալու, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր գրեթե չկա որևէ քիչ թե շատ նշանակալի իշխանական կամ ընդդիմադիր ուժ, որը համակերպված չլինի ռուսական դոմինանտության մտքին:

Իսկ այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի ռուսների համար որևէ էական փոփոխության ենթարկել ներկայիս ստատուս քվոն, եթե ամբողջ դաշտն առանց այն էլ իրենցն է: Այդ իմաստով միգուցե դաշտում նույնիսկ որոշակի ազատություն տրվի, որ ով ինչ կարող է` ստանա ներքին պրոցեսների արդյունքում, իհարկե ռուսական համատարած հովանոցի ներքո: Սակայն միամտություն կլինի կարծել, թե Միացյալ Նահանգներն ու նաև Եվրոպան Հայաստանի ընտրական ցիկլի կառավարումը ամբողջությամբ վստահելու են կամ հանձնելու են, կամ զիջելու են Ռուսաստանին: Ի վերջո, եթե Ռուսաստանին է տրվել Կովկասում «առաջին» համարով խաղալու իրավունք կամ հնարավորություն, դա դեռ չի նշանակում, որ Նահանգները դադարեցրել է խաղը Կովկասում: Պարզապես խաղում է «երկրորդ» համարով: Մինչդեռ վերջնական արդյունքի առումով «առաջին» համարով խաղը միշտ չէ, որ առաջին տեղ է խոստանում: Բայց դա նաև չի նշանակում իհարկե, որ Միացյալ Նահանգները էական հակասություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական դասավորության վերաբերյալ Ռուսաստանի «տեսլականի» հետ:

Ռուսաստանի դոմինանտության հարցում Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական դաշտի միանգամայն լոյալ վերաբերմունքը Միացյալ Նահանգներին կարծես թե զրկում է ներքաղաքական պրոցեսներին ակտիվ միջամտելու հնարավորությունից: Նահանգները կարծես թե դրա համար ունեն ծանրակշիռ գործընկերների լուրջ կարիք, ինչը ներկայիս «ռուսաֆիկացված» քաղաքական դաշտում գրեթե անբավարարելի կարիք է: Հետևաբար, շատ հավանական է, որ առաջիկա ընտրական ցիկլին ընդառաջ Նահանգները աշխատի ոչ թե ներքաղաքական ստատուս քվոն էապես փոխելու անհեռանկար ուղղությամբ, այլ պարզապես փորձի ներկայիս ստատուս քվոյի մեջ հնարավորինս ներդնել սեփական շահի սպասարկման մեխանիզմներ:

Իսկ դրանց համար առայժմ լավագույն գործոնը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորման գործընթացը Նահանգներին հնարավորություն է տալիս կովկասյան պրոցեսներում ունենալ մասնակցային բավական զգալի աստիճան: Դա, իհարկե, չի նշանակում, որ մասնակցայնությունը պայմանավորվում է միայն Ղարաբաղի հարցով, սակայն այդ գործընթացը զգալի դեր ունի այդ մասնակցայնությունը պահելու առումով: Այսինքն` եթե Ռուսաստանն իր հաջողությունը որոնում է Հայաստանում ներքաղաքական ստատուս քվոն պահելու մեջ, Միացյալ Նահանգներին և ԵՄ-ին մնում է դրան հակադրվել Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու ջանքով: Ահա այդ իմաստով, համենայնդեպս դատելով իրերի ներկայիս դրությունից, Հայաստանի առաջիկա ընտրական ցիկլը, թերևս, մեծ վերափոխումներ չի խոստանում, եթե դրանք շարունակում են պայմանավորվել արտաքին գործոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում