«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի հրաժարականից հետո նախարարությունը կգլխավորի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Համոնդը»,- հայտնում է SkyNew-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այս մասին լուրերը հաստատում են նաև Reuters գործակալության աղբյուրները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հրաժարական է տվել՝ գերատեսչությունում տեղի ունեցած սկանդալի պատճառով. պաշտպանության նախարարության նիստին մասնակցել է նրա ընկերը, ով պետական պաշտոն չի զբաղեցնում և երբևէ չի զբաղեցրել:
Նախարարի հրաժարականն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` շնորհակալություն հայտնելով նրա կատարած աշխատանքի համար:








































