Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր:
Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 13 միավոր: Նշենք, որ Սոֆիան նաև դարձել է արագ շախմատի արծաթե մեդալակիր:







































