ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել դեռևս Ջո Բայդենի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունից և Գերմանիային չտրամադրել «Tomahawk» հրթիռներ, ինչը Բեռլինին կզրկի իր համար կենսական պաշտպանական միջոցներից։
Պենտագոնը մտադիր է հրաժարվել ծրագրից՝ մասամբ վախենալով, որ Մոսկվան կպատասխանի, մասամբ էլ՝ նման համակարգերի պակասի պատճառով. ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի ժամանակ ծախսել է Tomahawk և Patriot հազարավոր հրթիռներ:
Այս քայլը, ինչպես նշում է Politico-ն, տեղավորվում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ընդհանուր միտման մեջ. Վաշինգտոնը նախկինում չեղարկել էր 5000 զինվորների տեղակայումը Գերմանիայում՝ վերադարձնելով նրանց թիվը Ուկրաինայում պատերազմից առաջ եղած մակարդակին:









































