Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 շենքում (ժամացույցի գործարանի պահեստում):
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը,ապա`ելնելով հրդեհի բարդության աստիճանից, ևս երկու մարտական հաշվարկ :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.34-ին:
Պահեստում այրվել են ձեթով և ձիթապտղով լցված մոտ 280 խմ տարաներ:








































