ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ մուտքերն ու ելքերը՝ մայիսի 21-ի դրությամբ։ Ըստ այդմ, ընտրություններին մասնակցող ուժերի ընդհանուր մուտքերը կազմել են 854 մլն 134,9 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 759 մլն 487,2 հազար դրամ։
Նախընտրական մուտքերի և ծախսերի ծավալով բացահայտ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Այս ուժի հիմնադրամ մուտքագրվել է 420,604,500 դրամ, որից արդեն ծախսվել է 357,963,342 դրամը։
Ֆինանսական զգալի միջոցներով հաջորդում են․
- «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 125,637,600 դրամ մուտքերով և 119,489,940 դրամ ելքերով։
- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 110,000,000 դրամ մուտքերով, որից ծախսվել է 96,421,493 դրամը։
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 70,000,000 դրամ մուտքերով և 67,183,760 դրամ ծախսերով։
Այնուհետև հաջորդում են՝
- «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»․ 28,288,000 դրամ մուտքեր և 25,697,800 դրամ ելքեր։
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն․ 21,500,000 դրամ մուտքեր և 21,486,790 դրամ ելքեր։
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն․ 18,001,200 դրամ մուտքեր և 16,589,660 դրամ ելքեր։
- Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ)․ 16,800,000 դրամ մուտքեր և 16,245,020 դրամ ելքեր։
- «Հանրապետություն» կուսակցություն․ 13,000,000 դրամ մուտքեր և 12,812,158 դրամ ելքեր։
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն․ 12,600,000 դրամ մուտքեր և 10,864,300 դրամ ելքեր։
- «Բոլորին դեմ եմ» կուսակցություն․ մուտքեր՝ 5,750,800 դրամ, ելքեր՝ 4,036,700 դրամ։
- «Միասնության թևեր» կուսակցություն․ մուտքեր՝ 5,600,000 դրամ, ելքեր՝ 4,800,400 դրամ։
- Հայաստանի Շնորհապետական կուսակցություն․ մուտքեր՝ 3,940,300 դրամ, ելքեր՝ 3,760,900 դրամ։
- «Ազգային ժողովրդավարական բևեռ»․ մուտքեր՝ 1,800,000 դրամ, ելքեր՝ 1,734,630 դրամ։
- Ռեֆորմիստների կուսակցություն․ մուտքեր՝ 502,500 դրամ, ելքեր՝ 400,400 դրամ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» և ընտրապայքարից դուրս եկած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունների հիմնադրամներում մայիսի 21-ի դրությամբ առկա է 0 դրամ։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, թեև ունի 110,000 դրամի մուտք, սակայն դեռևս որևէ ծախս չի կատարել։









































