Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հունգարիայի վարչապետը պաշտպանել է երկրի իրավունքն էներգակիրներին ընտրելու հարցում

Հունգարիան, ինչպես ԵՄ-ի ցանկացած այլ երկիր, ինքնիշխանություն ունի էներգակիրների գնման հարցում: Ինչպես հաղորդում է  The Guardian պարբերականը, այս մասին լրագրողներին ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն իր Լեհաստանի վարչապետ պաշտոնակից Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ կողմերն ամփոփել են Վարշավայում կայացած բանակցությունների արդյունքները:

«Եվրամիության կազմի մեջ են մտնում ինքնիշխան պետություններ, ուստի նրանք ունեն նաև ինքնիշխան իրավունք որոշելու, թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում», – ասել է Մադյարը՝ մեկնաբանելով լրագրողի տրված հարցն իր լեհ պաշտոնակից  Դոնալդ Տուսկին, թե Վարշավան ինչպես է արձագանքում  Բուդապեշտի կողմից ռուսական էներգակիրների գնումների շարունակմանը:

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ապահովել նավթի և գազի մատակարարումների այլընտրանքային երթուղիներ Հունգարիայի համար, եթե այդ երկիրը հետաքրքրություն ցուցաբերի և հրաժարվի ռուսական էներգակիրներից։

«Լեհաստանը պատրաստ է օգնություն ցույց տալ և համագործակցել Հունգարիայի հետ՝ այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով: Դիվերսիֆիկացիայի շնորհիվ մեզ հաջողվել է շատ կարճ ժամանակում ազատվել մեկ պետությունից կախվածությունից», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Հունգարիայի էներգետիկ գնումների վերաբերյալ որոշումները «նրա ինքնիշխան իրավունքն են»:

Միևնույն ժամանակ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը և Հունգարիան պատրաստ են աշխատելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ ընդհանուր եվրոպական պաշտոնական դիրքորոշման վրա:

«Ուկրաինան շատ է շահագրգռված Եվրամիությանը արագացված անդամակցելու հարցում: Լեհաստանը բարյացակամ է վերաբերվում այդ պլաններին, սակայն, հաշվի առնելով մեր փորձը, այդ թվում՝ տնտեսական իրավիճակը, մենք կհետևենք բոլոր կանոններին, որոնք ժամանակին Լեհաստանը պարտավոր էր կատարել ԵՄ-ին անդամակցելիս», – հավելել է Լեհաստանի վարչապետը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում