ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ամբողջ աշխարհում ԱՄՆ քաղաքացիներին նրանց սպառնացող վտանգի մասին: Ինչպես գրում է Ruters գործակալությունը, նախազգուշացումը կապված է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից բացահայտված Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ կազմակերպված դավադրության հետ:
Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախազգուշացումն ուժի մեջ կմնա մինչև 2012 թ. հունվարի 11-ը:
Գերատեսչությունը կոչ է անում արտասահմանում գտնվող ամերիկացիներին առավելագույն զգոնություն ցուցաբերել և կապ պահպանել այդ երկրներում ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների հետ: