Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցը։
Սա ամերիկյան առաջնորդի առաջին այցն է Պեկին 2017 թվականից ի վեր, երբ դարձյալ Թրամփն էր այցելել երկիր նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։
Արդեն տեղի է ունեցել Թրամփի հանդիպումը Ծինփինի հետ։
Պեկինի կենտրոն ժամանելուց հետո Թրամփը և Սի Ծինփինը ընդունեցին զինվորական շքերթը, ապա մտան Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի ՝ Չինաստանի խորհրդարանի շենք։ Այստեղ նրանք հանդես եկան լրագրողների համար նախատեսված առաջին մեկնաբանություններով և սկսեցին բանակցությունները։
«Մենք լավ ենք լեզու գտնում, ունեցել ենք դժվարություններ, բայց հաղթահարել ենք դրանք։ Ինչ-որ մեկը գուցե չիմանա այդ մասին, բայց եթե մենք խնդիրներ ենք ունեցել, դրանք շատ արագ լուծել ենք,— ասել է Թրամփը։— Ես Ձեզ էի զանգում, իսկ Դուք՝ ինձ։ Ես բոլորին ասում եմ, որ Դուք հիանալի առաջնորդ եք»։
Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է. «Մեր հանդիպմանը հետևում է ողջ աշխարհը»։ «Այժմ ամբողջ աշխարհում ավելի արագ են տեղի ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք չեն եղել մի ամբողջ դար, իսկ միջազգային իրավիճակը մշտապես փոփոխվում է և մնում տուրբուլենտ»։









































