Friday, 17 07 2026
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը

Ռուսաստանը Հայաստանին բացատրել է անհանգստացնող բոլոր պահերը. Կալուգին

Ռուսաստանը Հայաստանին բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Այս թեման (ՀԿԵ – ի կոնցեսիայի) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցություններում։ Պարզաբանումներ տրվեցին հայկական կողմին անհանգստացնող բոլոր պահերի վերաբերյալ, փոխըմբռնում ձեռք բերվեց հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում», – ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայում ֆիքսել են Փաշինյանի այն արտահայտությունը, որ հանրապետությունում մտադիր չեն քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը Ռուսաստանի թիկունքում։

«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որեւէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը, համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք։ Չէ որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի ֆունկցիոնալության վերականգնման և պահպանման կոնցեսիայի շրջանակներում, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների վերագործարկմանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին»,- ընդգծելէ Կալուգինը։

ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ իբր «2008 թվականից հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են մոտ 30 մլրդ ռուբլի, բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի, ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի նորացմանը»:

«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան – Գյումրի երթուղու համար, փորձարկել է անմիջապես վարչապետը՝ Հայաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ», – նշել է Կալուգինը:

Նա վստահ է, որ ՀԿԵ-ն շարունակում է մնալ հանրապետության ամենախոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։

«Մեր կողմից տեսնում ենք համատեղ փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժ, որի գրավականներից մեկը ռուս մասնագետների կողմից հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է», – նշել Է դիվանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում