Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Գոլերն ու թշերը

Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ ֆուտբոլային դիվանագիտության` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկրորդ տարեդարձի կամ տարելիցի հետ, ընդամենը մեկ օրվա տարբերությամբ: Զուգադիպությունը հետաքրքրական է այն իմաստով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից երկու տարի անց Հայաստանը կրկին հայտնվել է համաշխարհային մամուլի էջերին, սակայն այս անգամ՝ ոչ թե ֆուտբոլային տխրահռչակ դիվանագիտության, այլ մեր ազգային հավաքականի ֆուտբոլային իսկական հրավառության շնորհիվ: Մեր հավաքականը, տպավորիչ նախընտրական մրցաշար անցկացնելով, հասել է մի իրավիճակի, երբ ռեալ պայքար է մղում Եվրո 2012-ի ուղեգրի համար և այսօր վճռորոշ հանդիպում է անցկացնում իռլանդացիների հետ:

Ինչն է այստեղ հետաքրքիր: Երբ ֆուտբոլային տխրահռչակ դիվանագիտության հայաստանյան «հայրերին» և նրանց ապոլոգետ-փորձագետներին հարց էին ուղղում դրա արդյունքների մասին, միակ պատասխանը լինում էր այն, թե Հայաստանը այդ դիվանագիտության շնորհիվ դարձավ համաշխարհային նյուզմեյքեր: Հիմա Հայաստանը կրկին համաշխարհային նյուզմեյքեր է դարձել, բայց արդեն Հայաստանի ազգային հավաքականի հիանալի խաղի շնորհիվ, ու ոչ թե ինչ-որ մեկը քաշքշում է մեր հավաքականի թշերից, ինչպես ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր «դիվանագիտական հավաքականի» հետ վարվեցին, այլ մեր հավաքականն էր մինչ այժմ իր մրցակիցներին «քաշքշում»: Ու ստացվում է այն, որ մեր տղաները իրենց տպավորիչ խաղով Հայաստանի համար այդ տեսանկյունից շատ ավելին արեցին, քան Հայաստանի քաղաքական իշխանությունն իր դիվանագիտական կորպուսով, եթե այդ կորպուսի, այսպես ասած, նախաձեռնողականության արգասիքը ընդամենն այն է, որ «Հայաստանը դարձավ նյուզմեյքեր»:

Փաստորեն, Հայաստանի քաղաքական իշխանության արտաքին քաղաքականությունը նույնիսկ մի ֆուտբոլային նախընտրական մրցաշարի էֆեկտ էլ չունի, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային գործունեությունը ունի Հայաստանի արտաքին քաղաքականության էֆեկտ: Իհարկե, սա պայմանական է, որովհետև արտաքին քաղաքականությունը լրջագույն գործունեության մի ոլորտ է, որտեղ պետության գործունեության արդյունավետությունը չափվում է շատ ավելի լուրջ կոմպոնենտներով, քան, ասենք, զուտ ՙնյուզմեյքերությունը՚: Բայց քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության ՙմշակները՚ իրենց ֆուտբոլային անհաջող դիվանագիտության արդյունքում, բացի պետությունը և նրա ռազմավարական շահը վտանգելուց, որևէ բան չկարողացան հանրությանը ներկայացնել՝ որպես արդյունք, և մեջտեղ բերեցին ՙնյուզմեյքերությունը՚, ֆուտբոլային հավաքականի ներկայիս խաղը արդեն միանգամայն համեմատելի է դառնում այդ պարապ դիվանագիտության հետ, երբ առաջին դիրքում մեր հարձակվողներն են, ոչ թե թշերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում