Սոմալիի ծովահենները գերի են վերցրել իտալական նավ, որտեղ գտնվում էր 23 մարդ, այդ թվում՝ նաև Ուկրաինայի, Հնդկաստանի քաղաքացիներ, հաղորդում է Franc press գործակալությունը` հղում անելով նավի սեփականատեր համարվող D’Alesio Group ընկերությանը:
Ընկերության տվյալներով` նավի վրա հարձակմանը մասնկացել են հինգ ծովահեններ: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Սոմալիի արևելյան ափերից 620 միլ հեռավորության վրա :
Այլ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
Սոմալին չի կարողանում պայքարել ծովահենության դեմ, քանի որ 1991 թվականին Մուհամեդ Սիադ Բարրեի բռնապետական վարչակարգի տապալումից հետո դադարել է միասնական պետություն լինելուց: Ներկայումս միջազգային հանրությունը, երկրում որպես միասնական օրինական իշխանություն, ճանաչում է Սոմալիի Դաշնային կառավարությունը, սակայն վերջինս ղեկավարում է միայն մայրաքաղաք Մոգադիշոյի մի մասը և պետության մի քանի ծայրամասային շրջաններ:









































