Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Եղնիկները շարունակում են սպանվել

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ այս տարի բանակում սպանությունների թիվը նվազել է, նոր սպանության մասին հերթական բոթն ենք ստանում:

Այս ամենն, իհարկե, զավեշտալի կլիներ, եթե խոսք չլիներ մարդկային կյանքերի, երիտասարդ անձանց և նրանց հարազատների ողբերգության մասին: Բայց այս ամենում, վերջին ամիսներին հայկական բանակում մեկը մեկին հաջորդող ողբերգությունների այս շղթայում, իշխանությունների, ըստ էության, ցինիկ վերաբերմունքից բացի, երբ հանցագործությունից հետո ավելի շատ մտածում են ոչ թե այն բացահայտելու և հաջորդը կանխելու, այլ տեղի ունեցածը զանազան հեքիաթանման վարկաշներով պարտակելու մասին, կա նաև անհանգստացնող մեկ այլ վերաբերմունք` հասարակության անտարբերությունն այդ ամենի հանդեպ:

Վերջին շրջանում հայկական բանակում մոտ երկու տասնյակ երիտասարդ է զոհվել խաղաղ պայմաններում, իսկ հասարակությունն իր տեղից նույնիսկ երկու սանտիմետր, նույնիսկ երկու միլիմետր անգամ չի շարժվել: Տեղի ունեցած ողբերգությունները գրեթե դուրս չեն գալիս սոցիալական ցանցերից, որտեղ հանրության մի փոքր շերտ արտահայտում է իր բողոքը, զայրույթը, իսկ դրսում կյանքը անցնում է սովորականի նման, և բանակից ստացվող մահվան մասին տեղեկությունները դիտվում են սովորական կյանքի մի դրվագ: Տարիներ առաջ Հունաստանում բավական եղավ, որ ոստիկանները մի երեխա (ի դեպ, ազգությամբ հայ) սպանեն, և ամբողջ Աթենքը հայտնվեց հասարակության բուռն և անկասելի դժգոհության ալիքի տակ: Ֆրանսիայում բավական եղավ, որ ոստիկանները անարդար վարվեն մի քանի արաբ ուսանողի հետ, և արաբ ամբողջ երիտասարդությունն այդ երկրում ոտքի կանգնեց ի նշան բողոքի և ոստիկանական ուժերը մի կերպ հանդարտեցրին բողոքի ալիքը:

Թե՛ Հունաստանում, թե՛ Ֆրանսիայում, այդ ալիքները ավերեցին փողոցները, կոտրեցին խանութները, այրեցին մեքենաներ: Հիշատակելով այդ դեպքերի մասին` մենք ամենևին չենք ցանկանում նմանօրինակ իրադարձությունների կրկնություն Հայաստանում: Պարզապես հատկանշական է, որ Հայաստանում ոչ թե մեկ, այլ 11 և հաստատապես նույնիսկ 101 մահերը ի զորու չեն շարժել հասարակությանը, որովհետև այդ ամենն ընկալվում է այնպես, որ կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ, ե՞րբ է սկսել կատարվել, ինչքա՞ն է հասցրել կատարվել և արդյո՞ք անդառնալի է կատարվածը: Բանակային ողբերգությունների ֆոնին քաղաքացիական անհամարժեք ակտիվությունը երևի թե կենսական է դարձնում այդ անտարբերությունը, քանի որ հենց այդ անտարբերությունն է ծնում իշխանությունների մերժողական ցինիզմը, երբ մարդկային ողբերգությունները որակվում են կամ անզգուշություններ կամ ինքնասպանություններ, կամ հոգեկան խանգարումներ և շեղումներ:

Քանի դեռ հասարակությունն անտարբեր է, դժվար է ակնկալել իրավիճակի էական փոփոխություն, քանի որ առանց հասարակական լայն ճնշման, իշխանությունները իրենց կամքով չեն գնա բանակային բարեփոխումների, չեն գնա արմատական փոփոխությունների, քանի որ դա նրանց պետք չէ, դրանից նրանց համար շահ և իշխանություն չկա, դրանով նրանք հետագայում բանակը չեն կարող օգտագործել իշխանության վերարտադրության գործընթացում: Իշխանություններին պետք է ստիպի հասարակությունը, ստիպի իր ակտիվությամբ, ամեն մի կյանքի համար պատասխան պահանջելու իր հաստատակամությամբ: Քանի դեռ չի հասել այդ ժամանակը, ամեն ժամանակ իր զոհն է բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում