Ակնհայտ է, որ այն լրատվական համակարգում, որը դրված է մեր գլխին, և որն, իմ խորին համոզմամբ, չի կարողանում կատարել այդ լրատվության ֆունկցիան, իր վրա վերցնում է «Առաջին լրատվականը»: Շնորհավորելով «Առաջին լրատվականի» տարեդարձը` ասաց դերասան Աշոտ Ադամյանը:
Նրա խոսքով` իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կայքն իր կողքին է: «Զգացողություն կա, որ այն ինձ հետ քայլում է իմ երկրով, քաղաքով, կարողանում է ինձ հետ կիսել այն բոլոր խնդիրները, որոնք կանգնած են ոչ միայն իմ, այլև, իմ խորին համոզմամբ, կայքի աշխատողների առաջ»,- նկատեց Ա.Ադամյանը` շնորհակալական խոսքեր հղելով կայքին:
«Ծնունդդ շնորհավոր, «Առաջին լրատվական»»,- ուրախությամբ ասաց դերասանը:








































