Բրիտանական հայտնի համալսարաններից մեկը` Anglia Ruskin-ը, ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգին շնորհել է գիտական աստիճան բժշկության ոլորտում: Դոկտորի կոչումը նա ստացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար: Քայլի Մինոուգը ակտիվ աշխատել է կանանց շրջանում տարածված այդ հիվանդությունը կանխելու համար: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ երգչուհին խոստովանել է, որ երբեք չի սովորել համալսարանում:
Պրոֆեսոր Մայքլ Թոմը այդ արարողության ժամանակ հայտարարել է, որ իրենք մրցանակներ են շնորհում տաղանդավոր այն մարդկանց, որոնք զգալի ներդրում են ունեցել այս կամ այն ոլորտի զարգացման համար: «Ես վստահ եմ, որ Դուք արժանի օրինակ կլինեք մեր ապագա շրջանավարտների համար»,- ասել է պրոֆեսորը: Նշվում է, որ գիտական աշխատանքը գրելիս նրան օգնել է սեփական փորձը. երգչուհին 2005 թվից տառապել է կրծքի քաղցկեղից: Նա հաջող բուժում է ստացել և հիմա փորձում է արժանի ներդրում ունենալ այս ոլորտում:









































