Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր որոշվելու է դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի խափանման միջոցը: Վերջինս ձերբակալվել էր հոկտեմբերի 5-ին:
Արեյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Կարեն Արեյանն իր հարցազրույցներում խոստովանել էր, որ համացանցում հայտնված նկարների մի մասը հենց ինքն է տեղադրել:
«Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն էլ եզրակացրել էին, որ համացանցում հայտնված լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են։
Նշենք, որ Կարեն Արեյանը օրենքով գող Շուրայի որդին է և նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ավազակային հարձակման համար:








































