Facebook-ի օգտատերերը հնարավորություն են ստացել թարգմանել գրառումները և մեկնաբանությունները: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Վադիմ Լավրուշիկը սոցկայքի իր էջում:
Այժմ գրառումների և մեկնաբանությունների մենյուում հայտնվել է «Թարգմանել» կոճակը: Թարգմանված տեքստը կփոխարինի բնօրինակին, ընդ որում՝ կպահպանվի այն հետ բերելու հնարավորությունը:
Բացի այդ, օգտատերերը կարող են առաջարկել այս կամ այն գրառման թարգմանության իրենց տարբերակը, ինչպես նաև քվեարկել արդեն առաջարկված տարբերակների համար:
Թարգմանույթունն իրականացվում է Microsoft-ին պատկանող Bing Translator տեխնոլոգիայի միջոցով: Օգտատերերը կարող են նաև միացնել «մշտական» թարգմանության ֆունկցիան, որի դեպքում բոլոր գրառումները ավտոմատ կերպով կթարգմանվեն:








































