Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է Nabucco գազատարի խնդրին, որը ադրբեջանական և թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով հասցնելու է Եվրոպա.
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այդ նախագծին։ Մենք Nabucco-ն դիտարկում է որպես ռազմավարական նախագիծ։ Թուրքիան բոլոր ջանքերը գործադրելու է այդ նախագծի իրագործման համար»։
Հիշեցնենք, որ Nabucco-ի կառուցման մեկնարկը նախատեսված է 2013 թվականին, իսկ գազի առաջին մատակարարումները մեկնարկելու են 2017 թվականին, երբ սկսվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի մշակումը։









































