Friday, 19 06 2026
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

Այս համատարած կորպորատիվ մրցավազքում Սթիվ Ջոբսը հիշեցրեց մարդկությանը նախկին վարպետաց ավանդույթները

Նախկինում աշխարհում գերազանցում էին փոքր բիզնեսները և շեշտը դրվում էր արտադրանքի որակի, հարատևության և կատարողական վարպետության վրա, և առհասարակ՝ արհեստները և արվեստները ավելի մոտ էին միմյանց։ Արտադրանքը ֆունկցիոնալ իմաստ ուներ, ուղղված էր կյանքի այս կամ այն կողմը լավացնելուն, ստեղծագործ պրոցեսները ավելի էֆեկտիվ դարձնելուն: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Ինստիգեյթ» ՓԲԸ հիմնադիր և գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը` այսպիսի գնահատական տալով այն աշխարհին, որը գոյություն ուներ մինչ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը:

Նրա խոսքով`այս համատարած կորպորատիվ մրցավազքում Սթիվ Ջոբսը հիշեցրեց մարդկությանը նախկին վարպետաց ավանդույթները, ցույց տվեց, որ շեշտը դնելով որակյալ, ոչ պարտադիր էժան ապրանքի վրա՝ ոչ միայն կարելի է դիմակայել դաժան մրցակցությանը, այլև համակցել բիզնեսի բարգավաճումը կյանքի որակի բարձրացման հետ։ «Ավելին՝ իր մոտեցումով նա պարտադրեց մրցակիցներին նույնպես հետևել այդ օրինակին, և այսօր նկատելի է մտածելակերպի և գործելակերպի առողջացում ոչ միայն Apple ընկերության անմիջական մրցակիցների, այլև բոլորովին այլ ոլորտներում, նույնիսկ ոչ առևտրական»,- նշեց նա:

Իր ողջ կյանքի ընթացքում Սթիվ Ջոբսը ստեղծեց ապրանքներ, որոնք, նրա խոսքով, իրոք կարող են բարեփոխել մարդկանց կյանքը։ «Իհարկե, սպառողական բնազդին տրված՝ մարդիկ այսօր նույն կերպ շարունակում են գնել նաև թանկ ապրանքը, բայց գնալով ավելի է մեծանում նրանց թիվը, ովքեր լիարժեք օգտագործում են այդ սարքերի բոլոր հնարավորությունները»,- նշեց նա` ընդգծելով, որ արտադրանքի որակը, օգտագործման պարզությունը և հարատևությունը թույլ են տալիս մարդկանց ոչ թե պարզապես ունենալ այդ սարքերը, այլ իրոք գործածել դրանք՝ դարձնելով կենցաղի մի մասը, ինչպես ժամանակին դա արվեց ժամացույցի, հեռախոսի, ավտոմեքենայի հետ, այլ կերպ ասած`Apple ընկերության արտադրանքում արհեստը և արվեստը կրկին միասին են հանդես գալիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում