ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի ձևը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանման` սույն որոշմամբ, փաստորեն, 15 հազար պետական ծառայողներից այլևս չեն հավաքվելու հայտարարագրեր։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ ընդունված օրենքի տրամաբանությունն այն է, որ նրանք, եթե դրա անհրաժեշտությունը կա, իրենց եկամուտների մասին գործող օրենքով հարկման նպատակով տեղեկություն կներկայացնեն պարզեցված կարգով տարեվերջին, իսկ թիրախն արդեն դառնում են 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և նրանց նկատմամբ էլ արդեն հսկողությունն իրականացնելու է նոր ձևավորվող էթիկայի հանձնաժողովը։










































