Այն հարցին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվա՞ծ են խաղում, թե՞ առանձին են իրենց խաղը տանում` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր հրավիրված ասուլիսում պատասխանեց, որ «դժվար է ասել՝ Պուտինն ու Մեդվեդևը խաղում են, թե՝ ոչ»: Նրա դիտարկմամբ՝ դա «ամուսինների կռիվ է, կարող է վերջում բանը հասնի ապահարզանի»:
Ավելին Ադիբեկյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելը բավականին դժվար է, և նրանից հոգնել են:
Խոսելով Խոսրով Հարությունյանի, Պարույր Հայրիկյանի և մյուսների միավորման հեռանկարի մասին՝ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ «զրոների կոալիցիայի գումարումը զրո է տալիս»: