Disney կինոստուդիան «Առյուծ թագավոր» մուլտֆիլմի 3D տարբերակի հաջողությունից հետո պատրաստվում է այդ ձևաչափով թողարկել ևս 4 լիամետրաժ մուլտֆիլմեր:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ստուդիայի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջինը 3D տարբերակով կթողարկվի «Արքայադուստրը և հրեշը» մուլտֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա Հյուսիսային Ամերիկայում՝ 2012թ. հունվարի 13-ին:
2012թ. սեպտեմբերի 14-ին էկրան կբարձրանա «Նեմոյին փնտրելով» ֆիլմի 3D տարբերակը (օրիգինալ տարբերակը թողարկվել է 2003թ.): 2013թ. հունվարի 18-ին նախատեսվում է «Հրեշների կորպորացիա» մուլտֆիլմի պրեմիերան (2001թ.), իսկ նույն թվի սեպտեմբերի 13-ին` «Ջրահարսերը» (1989թ.):
2011թ. սեպտեմբերի 16-ին Հյուսիսային Ամերիկայում էկրան բարձրացած 3D ձևաչափով նկարահանված «Առյուծ թագավորը» մուլտֆիլմը 2 շաբաթ անց արդեն առաջին տեղն էր զբաղեցնում վարձույթներում: Հոկտեմբերի 3-ի դրությամբ` ԱՄՆ-ում և Կանադայում այն հավաքել է 79.7 մլն դոլար:










































