Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Գյումրու մարզադպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, խախտելով Գյումրու համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը, իր հորը՝ մարզադպրոցի մարզչին, թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109,23 քմ մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը և 2024 թվականի հունիսից 2025 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում այն որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ վարձակալության դիմաց ստացված գումարը չի մուտքագրվել մարզադպրոցի բյուջե։ Արդյունքում՝ մարզադպրոցի աշխատակիցները և սաները զրկվել են շենքի զավթված հատվածն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ-մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024թ. հոկտեմբերից 2025թ. մայիսն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել մարզչական գործառույթներ, մինչդեռ նրա անվամբ հիշյալ ժամանակահատվածում հաշվարկվել և փոխանցվել է ընդհանուր 310.660 ՀՀ դրամ աշխատավարձ։

Ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորությունների չարաշահմամբ իրեն վստահված գույքը հափշտակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պետությանը պատճառված ընդհանուր 1․210․660 ՀՀ դրամի չափով վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում