Sunday, 07 06 2026
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա

Հայաստանում գործում է «շիզոֆրենիկ հարկային համակարգ»

Հարկային բեռն այսօր Հայաստանում հասնում է 65-67%-ի (այդ թվում՝ 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), 15% սոցվճար, 27% եկամտահարկ, շահութահարկ և այլն): Դեռ մի քանի տարի առաջ հարկային բեռը կազմում էր մոտ 72%, սակայն այս 5-6% ցուցանիշի իջեցումը շատ քիչ է: Մեր երկրում խոշոր ձեռնարկությունների համար գործում է 12-15 հարկատեսակ, ՓՄՁ-ների համար՝ 8-9 հարկատեսակ՝ կախված ոլորտներից:

ՀՀ-ում հարկատեսակների կրճատում առանձնապես չի արվել՝ ի տարբերություն մեր հարևան Վրաստանի, որտեղ հարկատեսակները մի քանի անգամ են կրճատվել: Այսպես՝ ներկայում Վրաստանում գործում է ընդամենը 5 հարկատեսակ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, եկամտահարկ, գույքահարկ և շահութահարկ, այն պարագայում, երբ 2003թ. գործում էին 22 հարկատեսակներ։ Հարկատեսակների կրճատման և հարկային բեռի թեթևացման արդյունքում Վրաստանում կտրուկ ավելացել են հարկային մուտքերը:

Մեր երկրում գործում են ձեռնարկություններում ստուգումներ իրականացնող 18 տեսչական մարմիններ: Մինչդեռ Վրաստանում դրանք շատ ավելի քիչ են: Հակառակը, վերջին բարեփոխումների ընթացքում որոշ տեսչական մարմիններ ընդհանրապես վերացվեցին, օրինակ՝ Աշխատանքի պետական տեսչությունը և այլն:

Ընդունված է կարծել, որ ՀՀ-ում հարկային դաշտն առավել պարզեցված է ՓՄՁ-ների համար: Ընդհանրապես, 58.5 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվել են ստուգումներից (բացառությամբ մի քանի տեսչական ստուգումների՝ տեխնածին վտանգներ, հարկային և սննդի անվտանգություն), մինչև 78 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկությունն ազատվում է ԱԱՀ վճարումից, հաշվետվություն է ներկայացնում տարեկան 1 անգամ, չի վարում հաշվապահական հաշվառում, 300 մլն դրամ սարքավորում ներմուծելու դեպքում կամ 1 մլն դրամ ներդրում կատարելու դեպքում 3 տարով հետաձգվում է ԱԱՀ վճարումը:

Կան նաև արտոնություններ կոնկրետ ոլորտների վերաբերյալ. օրինակ՝ ԱԱՀ-ից ազատված են թերթերի գործունեությունը, առողջապահական ու թաղման ծառայությունները և այլն: Ընթացքի մեջ է տեսչական ստուգումների բարեփոխման ծրագիրը, որի նպատակն է ստուգումների մի մասը տեղափոխել ուսումնասիրությունների բազայի վրա: Այսինքն՝ տեսչական մարմիններն իրականացնում են ուսումնասիրություններ՝ առանց ձեռնարկություն այցելելու (սա վերաբերում է խոշորներին), և միայն որոշակի բալային համակարգում ռիսկայնություն ունեցող ձեռնարկություններում է որոշվում ստուգումներ անցկացնել, այն էլ՝ հատուկ թույլտվությունների դեպքում: Այս պարագայում ձեռնարկությունների մոտ 20-25%-ն է ենթարկվելու ստուգումների, ինչը նույնպես ապագայում կարելի է համարել արտոնյալ իրավիճակ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տեսակետ հայտնեց, որ հարկավոր է բիզնեսին շնչելու հնարավորություն տալ՝ ազատել ստուգումներից, նվազեցնել հարկային բեռը, և դա պետք է կրի երկարաժամկետ բնույթ, ոչ թե ամսեամիս փոփոխություններ արվեն, և բիզնեսը չհասցնի հետևել դրանց: Ըստ նրա՝ դրա արդյունքում բիզնեսն ինքնըստինքյան դուրս կգա ստվերից ու կլեգալանա:

«Մեզ մոտ ստվերը չարիք է՝ փոխկապակցված կոռուպցիայի հետ»,- նշեց Գ.Մակարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ստվերը չի նվազում, իսկ DoingBusiness-ի համաձայն, հարկերի հավաքագրման առումով անցած տարվա համեմատ 2 բալով զիջել ենք դիրքերը և այս տարի 159-րդ տեղում ենք:

Հարևան Թուրքիայում նվազեցվում է եկամտահարկը, երբ գործատուն աշխատանքի է ընդունում երիտասարդների: ՀՀ-ում եկամտահարկ չի նվազեցվում, սակայն պետությունն այս տարի սկսել է մի պիլոտային ծրագիր, որով երիտասարդներին աշխատանքի ընդունելու դեպքում նրանց աշխատավարձը վճարում է պետությունը, նաև 6 ամսվա համար նշանակվում է ղեկավար, որի աշխատավարձի 20%-ը կրկին վճարում է պետությունը: Սակայն այս ծրագրի ծավալները շատ փոքր են և կբավականացնի միայն 100-200 հոգու: Պետությունը նաև 50%-ով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով, փոխհատուցում է գործատուին՝ հաշմանդամի աշխատանքի ընդունելու դեպքում:

«Գործարար միջավայրը պետք է համարձակ և շատ կտրուկ բարելավել: Շատ բիզնեսներ, որ բարձր արդյունավետություն չունեն, եթե ամբողջ օրինական վճարումերը կատարեն, մեծ դժվարություններ կունենան: Այդ պատճառով էլ գնում են ստվեր և ինչ-որ տեղ փորձում են տնտեսել ստվերի միջոցով»,- ասաց Գ.Մակարյանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի նախկին անդամ, անկախ փորձագետ Հայկ Բալանյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում գործում է «շիզոֆրենիկ հարկային համակարգ», և հարկավոր է կոնցեպտուալ բարեփոխում իրականացնել, իջեցնել հարկային բեռը, որպեսզի տնտեսվարողները կարողանան օրինական ձևով վճարել. «Այս համակարգի պարագայում բոլորը խախտում են կարգը, բոլորը դառնում են հանցագործ ու բոլորին կարելի է պատժել: Դա քաղաքական վերահսկողության տեսակ է: Հիմա բինզես դասի լեզուն կարճ է, դրա համար էլ քաղաքական կշիռ չունեն»,- հայտարարեց Հ.Բալանյանը՝ ընդգծելով, որ հարկային արտոնություններով չէ, որ զարգանում է երկիրը, այլ իրավական համակարգով. «Փոխանակ իրավունքների համար պայքարենք՝ արտոնությունների համար ենք պայքարում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում