Երկրաշարժից հետո Ճապոնիայի վերականգնման համար լուրջ խոչընդոտ է տների և այլ շինությունների փլատակներից առաջացած աղբի հավաքումը: Այս մասին հայտարարել է երկրի վերակառուցման նախարար Գոսի Խոսոնոն պրեֆեկտուրաների ղեկավարների ժողովին:
«Տուժած շրջանների աղբի հավաքումը միաժամանակ վերականգնման առաջին քայլն է, և մեծ խոչընդոտ է վերականգնման ճանապարհին»,- ասել է Խոսոնոն:
Մարտին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո տուժած շրջաններն ամբողջությամբ ծածկված են փլատակներով: Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության հաշվարկներով` այդ աղբի չափը գերազանցում է 23 մլն տոննան:










































