«Հրապարակ»-ը գրում է, որ մարդիկ այս էլ որերորդ ձեռնարկությունից ահազանգում են, թե իրենց մոտ հարկադիր ստորագրահավաք են անցկացնում՝ Ռոբերտ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադարձնելու խնդրանքով:
«Զավեշտն այն Է, որ մի տեղ նույնիսկ մարդկանց թույլ չեն տվել տեքստին ծանոթանալ, ասել են. «Ի՞նչ պարտադիր Է` կարդաք, ստորագրեք ու վերջ»: Պարտադրվողներից մեկը հասցրել Է աչքի պոչով թղթին նայել ու միայն մի տող Է մտապահել. «Ելնելով Հայաստանում առաջացած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը հաղթահարելու հրամայականից, թախանձագին խնդրում ենք…»: Մնացածը չի հասցրել կարդալ, բայց ստորագրել Է: «Բա ի՞նչ անեի, երեք երեխաներս մնային քաղցա՞ծ, էն Լևոնից Էլ հույս չկա, թե մի բան կանի…»,- արդարացել Է նա»:









































