Friday, 19 06 2026
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ. ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ««Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Եռօրյա գաղափարաթոնին ՍՁ գաղափարները մշակելու հնարավորություն ստացել է ավելի քան 100 երիտասարդ։

Միջոցառումն իրականացվել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» ծրագրի շրջանակում և իրականացվում է արդեն երկրորդ անգամ։

Միջոցառման բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը։ Հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ Զարա Ասլանյանն ընդգծել է գաղափարաթոնի կարևորությունը երիտասարդների ներուժի բացահայտման, նոր կապերի ամրապնդման և համայնքների զարգացման առումով։

«Ուրախ եմ արձանագրել, որ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում նախարարության աջակցությունն արդեն ավանդական է դառնում։ Նմանօրինակ ծրագրերն առանձնակի կարևորություն են ստացել հատկապես վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի կիրարկման տեսանկյունից։ Առաջարկում եմ այս հնարավորությունը, անկախ արդյունքներից, օգտագործել սեփական գաղափարներն աճեցնելու և հղկելու համար, իսկ եթե չստացվի հաջորդ փուլ անցնել, ապա առնվազն կունենաք ավելի մրցունակ գաղափար մեր մյուս ծրագրերին դիմելու համար»,- նշել է Զարա Ասլանյանը՝ տեղեկացնելով առաջիկայում նախատեսված հնարավորությունների մասին։

Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացել են սոցիալական բիզնես գաղափարները զարգացնելու, թիմի կոմպետենցիաները գնահատելու, ինչպես նաև համագործակցային կապեր ստեղծելու սկզբունքներին։ Զուգահեռ անցկացվող աշխատարաններում քննարկվել են նաև թափոնների կառավարման, երիտասարդների ներգրավման և գյուղատնտեսական նախաձեռնությունների զարգացման մեխանիզմները։

Գաղափարաթոնի ամփոփիչ օրը մրցույթին մասնակցող թիմերն իրենց ՍՁ գաղափարները ներկայացրել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական ժյուրիին։ Գնահատման արդյունքում ծրագրի հաջորդ փուլ է անցել 18 գաղափար: Ըստ ծրագրի ղեկավար Գոհար Մնացականյանի՝ ընտրված թիմերը առաջիկա երկու ամիսների ընթացքում առցանց կրթական գործիքների, ինչպես նաև մենթորների հետ խմբային աշխատանքի միջոցով վերջնական տեսքի կբերեն իրենց ՍՁ գաղափարն ու կմասնակցեն գաղափարների ֆինանսավորման մրցույթին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում