Մյունխենում ավարտվել է ավելի քան 2 շաբաթ տևած աշնան գլխավոր` գարեջրի տոնը` «Օքտոբերֆեստը»:
Կազմակերպիչների տվյալներով` այս տարի «ազգային մեծ տոնակատարությանը» մասնակցել է մոտ 6,9 մլն մարդ, որը կես միլիոնով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Այցելուների թվով ռեկորդ է սահմանվել 1985թ., երբ փառատոնին մասնակցեց 7,1 մլն մարդ:
Այս տարի, սակայն, այլ ռեկորդներ են գրանցվել: Այսպես, ինչպես հաղորդում է Die Welt-ը, փառատոնի ժամանակ խմել են ռեկորդային քանակությամբ՝ 7.5 մլն լիտր գարեջուր, որը կես միլիոնով ավել է, քան անցյալ տարի: Բացի այդ, փառատոնի մասնակիցներն ավելացրել են ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումը. այս տարի ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացի այդ, մասնակիցները կերել են 118 ցուլ և մի քանի հազար հավ:
Մյունխենի ոստիկանության տեղեկություններով` այս տարվա «Օքտոբերֆեստը» բավականին խաղաղ է անցել. ծեծկռտուքների թիվը նախորդ տարվա 62-ի դիմաց՝ այս տարի 58 է:








































