Այսօր սկսվում է «Գրին քարտերի» խաղարկության համար մասնակցության հայտերի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Комсомольская правда»-ն՝ վկայակոչելով պետքարտուղարության հաղորդագրությունը, հայտերի ընդունման ժամկետը կավարտվի նոյեմբերի 5-ին:
Վիճակահանություն 2013-ին, ինչպես նախորդ տարիներին, կխաղարկվի 50 հազար «Գրին քարտ»: Այս տարի վիճակահանությանը չեն կարող մասնակցել Բանգլադեշի, Բրազիլիայի, Կանադայի, Չինաստանի, Կոլումբիայի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Սալվադորի, Գվատեմալայի, Հաիթիի, Հնդկաստանի, Յամայկայի, Մեքսիկայի, Պակիստանի, Պերուի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) և Վիետնամի քաղաքացիները:
«Այս երկրների քաղաքացիները չեն կարող «Գրին քարտի» (վիճակահանության) հայց ներկայացնել, քանի որ վերջին 5 տարիներին նրանք ԱՄՆ են ուղարկել ավելի քան 50 հազար արտագաղթյալ»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ հատկապես մեծ քանակությամբ անցագրեր տրվում են դեպի ԱՄՆ արտագաղթի առավել ցածր մակարդակ ունեցող շրջաններին: